Գլխավոր էջ Uncategorized Կյանքը պատերազմի ժամանակ. ՖՈՏՈՇԱՐՔ

Կյանքը պատերազմի ժամանակ. ՖՈՏՈՇԱՐՔ

601
0

Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանն այս օրերին Արցախում է: Ներկայացնում ենք բացառիկ ֆոտոշարք, որը պատմում է սահմանի կյանքի մասին: Լուսանկարները պատմում են, թե ինչպես են անցել սեպտեմբերի 29-ն ու 30-ը Հադրութում, Մարտակետում, Ստեփանակերտում, Դրմբոնում:

Հադրութ. 29/09/2020

Հակառակորդի արկից Հադրութում վնասված տուն, որտեղ երկու երեխա է ապրում: Բարեբախտաբար, հարվածի պահին երեխաները տանը չեն եղել և չեն վնասվել:

Այս մարդիկ ասում են՝ ջահել լինենք, թե ահել, չենք հեռանալու մեր հայրենիքից, մի թիզ հող չենք տալու հակառակորդին:

Հադրութի մշակույթի տունը՝ հակառակորդի կրակից վնասվելուց հետո:

Մարդիկ ստիպված են տաք տները փոխարինել ապաստարաններով։

Մարտակերտ. 30/09/2020

Արցախցի 3 ընտանիք հակառակորդի կրակից պատսպարվել է անտառներում: Այս մեքենան դարձել է նրանց պատսպարանն անձրևից ու ցրտից: Մարդիկ ապրում են անտառում, բայց այստեղ էլ իրենց համար պայմաններ են ստեղծել. ընկած «սնարյադները» բերել, գրտնակ են սարքել, հաց թխել, լրագրողներին էլ հաց, թեյ ծիրանի օղի հյուրասիրել:

Ընտանիքներից մեկի 2 որդին հենց այս պահին Մատաղիսում է: Անհանգիստ են, բայց անկոտրում:

Գյումրեցիների ջոկատը երգով գնում է ճակատ:

Հակառակորդի չպայթած «սնարյադները»:

Ստեփանակերտ 30/09/2020

Սիրիացի ընտանիքը եկել է Ստեփանակերտում ապրելու: Նրանց հացատունն արդեն հայտնի է իր համեղ ուտեստներով: Ամուսիններն էլ պատրաստ են հյուրերին սպասարկել  օրվա ցանկացած ժամի, միայն թե որևէ մեկը սոված չմնա:

Ստեփանակերտի պահեստներում տեղ չկա, այդուհանդերձ, օգնությունը չի դադարում՝ ցույց տալով հայի միասնականությունը:

Դրմբոն 30/09/2020

Դրմբոնցի այս երիտասարդի անունը լուսանկարիչ Վահե Մելքոնյանը չգիտի, բայց նրա մասին բոլորին պատմելու ցանկություն ունի: «Գազը լիցքավորեց, գումար չվերցրեց, համոզել ոչ մի կերպ չհաջողվեց: Ասաց՝ դուք ձեր տուն-տեղը թողել, եկել եք, ես պիտի գումա՞ր վերցնեմ: Ուզում էի գումարը թողնել, հասկացա, որ կվիրավորեմ իրեն: Այսպիսի մարդիկ ունենք»,- պատմեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ