Գլխավոր էջ Նորություններ 10 կանոն՝ Ամանորյա սեղանից առաջ եւ հետո պահպանելու համար․ ԱԱՏՄ-ն հիշեցնում է

10 կանոն՝ Ամանորյա սեղանից առաջ եւ հետո պահպանելու համար․ ԱԱՏՄ-ն հիշեցնում է

23408
0

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հետևել առողջության, հիգիենայի ու անվտանգության կանոններին։ Երբեմն դրանք թվում են պարզունակ, սակայն փաստ է՝ սննդային թունավորումներն ամանորյա ամենահաճախ հանդիպող խնդիրներից են, ուստի ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝

1. Հիգիենայի մասնագետները վարակների տարածման գործում կարևոր նշանակություն են տալիս ձեռքերի մաքրությանը։

2. Խուսափեք շատ ու խառը ուտելուց։ Հիշեք՝ միաժամանակ տարբեր սննդատեսակներ իրար խառնելը կծանրացնի օրգանիզմի աշխատանքը։ Լավ է ուտել քիչ, բայց հաճախ:

3. Օրվա ընթացքում պատրաստի սնունդը սեղանին մի թողեք․ պահպանեք այն սառնարանում կամ սառցարանում։

4. Հիշե՚ք՝ սննդամթերքի արտաքին տեսքի և համի փոփոխությունը վկայում է դրա օգտագործման անպիտան լինելու մասին։

5. Զերծ մնացեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, դրանք անվտանգ չեն։

6. Հարկ է առանձնապես ուշադիր լինել սունկ գնելիս՝ թունավորումից խուսափելու համար։ Այն պետք է գնել խանութներից՝ համապատասխան պիտակավորումով փաթեթավորված։

7. Հիշեք՝ ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը։ Եթե դուք կարճ ժամանակի ընթացքում օգտագործում եք ալկոհոլի մեծ քանակ ու տարբեր տեսակի խմիչքներ, լյարդը կարող է և չհասցնել լիարժեք մաքրել արյունը: Սա դառնում է ալկոհոլային թունավորման կամ ալկոհոլային գերդոզավորման պատճառ:

8. Մայոնեզով ու թթվասերով պետք է համեմել աղցանների բացառապես անհրաժեշտ չափաբաժինը՝ անմիջապես մատուցելուց առաջ։

9. Օգտագործեք միայն մաքուր լվացված մթերք։

10. Սննդամթերք գնելիս մի մոռացեք ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին ու ժամկետին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ