Գլխավոր էջ Uncategorized Ադրբեջանի համար  դիվանագիտական ճակատում պարտության սպառնալիք է նշմարվում

Ադրբեջանի համար  դիվանագիտական ճակատում պարտության սպառնալիք է նշմարվում

526
0

«Կոմերսանտը» գրում է.

«Լեռնային Ղարաբաղում արդեն հինգերորդ օրը շարունակվող ռազմական գործողություններում բեկումնային պահ է նշմարվում: ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդները հակամարտող կողմերից պահանջել են դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացին: Մոսկվան ու Փարիզն արձնագրել են, որ ադրբեջանական կողմում Թուրքիայի օգնությամբ Սիրիայից բերված ջիհադականներ են կռվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ում իր երկիրը կռվում է ընդդեմ միջազգային ահաբեկչության: Հարձակողական գործողություններ իրականացնող Ադրբեջանի համար  դիվանագիտական ճակատում պարտության սպառնալիք է նշմարվում»,-գրում է ռուսական «Կոմերստանտ»-ը:

Կիրիլ Կրիվոշեևը նշում է, որ Թրամփի, Մակրոնի և Պուտինի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել: Բաքուն պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը:

Ինչ վերաբերում է հակամարտությանը միջամտող Թուրքիային, ապա թեև երկրի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հրապարակավ քննադատել է կրակի դադարեցման կոչերի համար, այնուամենայնիվ, երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երեկվա հեռախոսազրույցում հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման օգտին: Այսպիսով ՌԴ ԱԳՆ-ն ակնարկել է, որ Թուրքիայի ոչ հրապարակային դիրքորոշումը խիստ տարբերվում է հրապարակայինից:

Հեղինակն նշել է, որ Մակրոնը դարձել է առաջին նախագահը, որն ուղղակիորեն աջակցել է Հայաստանին նաև Ադրբեջան ուղարկված զինյալների հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ