Գլխավոր էջ Uncategorized Իսկ ոչ մեկին չի հետաքրքրում, չէ՞, Սևանի գնված մեքենան որտե՞ղ է կամ...

Իսկ ոչ մեկին չի հետաքրքրում, չէ՞, Սևանի գնված մեքենան որտե՞ղ է կամ ինչ եղավ․ Գևորգ Գրիգորյան

32566
0

Սևանի հոգեբուժարանից հոկտեմբերի 3-ին պարոն Առողջապահության նախարարը հրապարակում էր արել Սևան բուժկենտոնում հայտնաբերված  մի մեքենա, որը որ գնվել է պետականորեն սահմանված գումարից ավել գումարով՝ նախկինների օրոք։ Առողջապահության կազմկերպիչ  Գևորգ Գրիգորյանը, ով այսօր տարվա ամփոփիչ ասուլիս էր հրավիրել, նկատեց՝ սա պոպուլիզմի մասն է ու ավելացրեց՝ «իսկ ոչ մեկին չի հետաքրում, չէ,՞ էդ Սևանի գնված մեքենան որտեղ՞ է կամ ինչ եղավ»։Իսկ հետագայում Գրիգորյանի պատմածը շատ նման է մի պատմության, որից կոռուպցիայի հոտ է գալիս։

«Իսկ հետագայում մի շատ տարօրինակ կերպով նվիրատվություն եղավ աշխատակազմին։ Ընդ  որում, նվիրատվություն իրականացնողը՝ պարոն Շավարշ Գրիգորյանը , ով այն ժամանակ զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը պատահականությամբ մի քանի ամիս անց դարձավ առողջապահության փոխնախարար, իսկ մեքենան որը նվիրատվություն  էր, սպասարկում է նախարարին»,-տեղեկացրեց Գրիգորյանը։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մեքենայի դիմապակու մոտ տեղադրված են լուսային փարոսներ,  որոնք թույյլատրված են միայն ուժային կառույցների, շտապ օգնության կամ հրշեջ  ծառայութան մեքենաների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ