Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Առողջապահական ճգնաժամ Վարշավայում. աղտեղությունները լցվել են Վիսլա գետը

Առողջապահական ճգնաժամ Վարշավայում. աղտեղությունները լցվել են Վիսլա գետը

1524
0

Լեհաստանի մայրաքաղաքում բնապահպանական և առողջապահական ճգնաժամ Է առաջացել կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային հոսքերը դուրս Էին բերում դրանց մաքրման համակարգ, մարդու կենսագործունեության այդ թափոնները լցվել են Վիսլա գետը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքապետարանի տեղեկատվությամբ՝ այժմ Լեհաստանի գլխավոր ջրուղի են լցվում վայրկյանում 3 հազար լիտր կենցաղային հոսքեր: Շրջակա միջավայրի պաշտպանության տեսչության հաշվարկների համաձայն՝ արդեն 50 հազար խորանարդ մետր հոսք Է լցվել գտը: Քաղաքում արտակարգ կարգով սկսել Է աշխատել ճգնաժամային շտաբը, որում ընդգրկվել են փորձագետներ, նորոգման բրիգադներ, հրշեջներ եւ իշխանությունների ներկայացուցիչներ: Մտահոգություն կա, որ Վիսլայի աղտոտված ջրերը շուտով կհասնեն Լեհաստանի մյուս քաղաքներ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ