Գլխավոր էջ Նորություններ Ալավերդու բժշկական կենտրոնում նորից կփորձեն տնօրեն ընտրել

Ալավերդու բժշկական կենտրոնում նորից կփորձեն տնօրեն ընտրել

1552
0

Ալավերդու բժշկական կենտրոնում եւս մեկ անգամ կփորձեն տնօրեն ընտրել: Թափուր պաշտոնի նախորդ մրցույթում, որի արդյունքները, ի դեպ, բավական աղմկահարույց եղան, հաղթող չէր ճանաչվել:

Լոռու մարզպետարանը նոր մրցույթ է հայտարարել, որն անցկացվելու է 2020 թվականի փետրվարի 20-ին «Ալավերդու ԲԿ»-ում:

Ամիսներ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, կայացած մրցույթը չեղյալ էր համարվել, քանի որ մրցույթի 3-րդ փուլ անցած միակ մասնակիցը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գեւորգ Ազարյանը, չէր ստացել հանձնաժողովի անդամների բավարար ձայները եւ հաղթող չէր ճանաչվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ