Գլխավոր էջ Պաշտոնական «Իրականացնում ենք հետբուհական, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագիր». Ալեքսանդր Բազարչյան

«Իրականացնում ենք հետբուհական, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագիր». Ալեքսանդր Բազարչյան

938
0

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է հետդիպլոմային բժշկական կրթության լավագույն ավանդույթների մասին:

«Մենք իրականացնում ենք հետբուհական կրթական ծրագիր, ծրագրի դիմաց շնորհվում է պետական նմուշի դիպլոմ: Լրացուցիչ կամ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը կրեդիտավորվում են, այս ծրագրերի դիմաց շնորհվում է վկայական: Յուրաքանչյուր ոք, ով ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը կարող է ընտրություն կատարել: Մենք ունենք նյարդաբանության, գաստրոէնտերոլոգիայի, ընտանեկան բժշկության, Առողջապահության կազմակերպման և կառավարման,համաճարակաբության, ակնաբանության ամբիոններ, այսինքն, մենք վերցրել են այն տրադիցիոն ուղիները, որոնք միշտ եղել են ԱԱԻ-ում: Այժմ մենք նախատեսում ենք վերականգնել կրծքային վիրաբուժության ամբիոնը»,–ասում է Բազարչյանը:

ԱԱԻ–ին նաև զբաղվում է Էլեկտրոնային առողջապահության ներդրման կրթական բաղադրիչով, ինչը նախատեսում է առողջապահության համակարգի համապարփակ բարեփոխում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը հնարավորություն կտա հասարակությանը մատուցել բարձրորակ, անվտանգ, հասանելի և մատչելի բժշկական ծառայություններ:

Նյութի ազբյուրը՝ armeniasputnik.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ