Գլխավոր էջ Գլխավոր Կա՞ արդյոք տարբերություն կեսարյան վիրահատության և բնական ծննդաբերության նախապատրաստական փուլերի միջև

Կա՞ արդյոք տարբերություն կեսարյան վիրահատության և բնական ծննդաբերության նախապատրաստական փուլերի միջև

1799
0

Կեսարյան հատման և բնականոն ծննդաբերության միջև կան էական տարբերություններ: Նախ պետք է նշել, որ կեսարյան հատումը վիրահատություն է և նախատեսում է նախավիրահատական պատրաստություն և հետվիրահատական ընթացք։ Վիրահատական նախապատրաստում ասելով հասկանում ենք մի շարք կլինիկալաբորատոր հետազոտություններ, որոնք արվում են անմիջապես վիրահատությունից առաջ, դրանց պատասխանների վերլուծությամբ։ Արդյունքների բավարար լինելու պարագայում միայն բժիշկը կարող է հղիին ուղղորդել վիրահատության։

Բնական ծննդաբերության համար ինֆորմացիան տվյալ ծննդկանի մասին մենք ունենում ենք ամբողջ հղիության ընթացքում անցկացված այցերի շնորհիվ։ Հատուկ պատրաստություն այս երկու դեպքի պարագայում էլ կարող ենք համարել հոգեբանականը, որը տարվում է ամբողջ հղիության ընթացքում ։

Ի՞նչ կանոների պետք է հետևի կինը կեսարյան հատման դեպքում․

Նախքան վիրահատությունը կանայք պետք է հետևեն բժշկի մի քանի խորհուրդների, մասնավորապես՝

  • ճիշտ սննդակարգ
  • չափավոր ֆիզիկական աշխատանք
  • դրան հաջորդող հանգստի ռեժիմ
  • հիգիենայի կանոնների պահպանում
  • համապատասխան պարագաների կիրառում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ