Գլխավոր էջ Uncategorized Աշխարհում մեկ պետություն կա, որ պատերազմի կոչ է անում. Փայլանը՝ Թուրքիայի մասին

Աշխարհում մեկ պետություն կա, որ պատերազմի կոչ է անում. Փայլանը՝ Թուրքիայի մասին

391
0

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը bianet.org կայքին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան «ուղարկած զինյալների մասին լուրերի» առնչությամբ և մի շարք այլ տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է ուղարկել Թուրքիայի նախագահականի աշխատակազմին:

Փայլանը նշել է, որ դրա վերաբերյալ հարցում է ուղարկել նախագահական նստավայր և հետաքրքրվել ՝ արդյոք ճիշտ են այդ պնդումները:
Հայազգի պատգամավորը նշել է, որ Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որ Ղարաբաղում պատերազմի կոչ է անում:

«Աշխարհում մեկ պետություն կա, որը պատերազմի կոչ է անում: Դա այն երկիրն է, որի քաղաքացին և պատգամավորը  ես եմ` Թուրքիան»,-ասել է Փայլանը:

«Երկու հարևան երկրների միջև հակամարտության ժամանակ Թուրքիան չպետք է ինչ-որ մեկի կողմը բռնի: Մի քանի օր է պնդում են, որ Ղարաբաղի հայկական ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա: Սակայն Հայաստանը հարձակման ոչ մի պատճառ չունի: Այս դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն են ցանկանում փոփոխություն մտցնել»,-նշել է հայազգի պատգամավորը:

Կայքում նշված է նաև Կարո Փայլանի` նախագահական նստավայր ուղարկած հարցման բովանդակությունը:  Այն է`

1. Ղարաբաղյան պատերազմում ինչո՞ւ եք կրակի վրա բենզին լցնում:

  1. Ինչո՞ւ ենք մենք պատերազմի կոչ անում, երբ ամբողջ աշխարհը խաղաղության կոչ է անում:
  2. Մի՞թե չեք հասկանում, որ ռասիստական արտաքին քաղաքականությունը բոլորի պարտությունն է:
  3. Պատերազմին աջակցում եք Ադրբեջանին ավելի շատ զենք վաճառելո՞ւ նպատակով:
  4. Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան սիրիացի վարձկանների տեղափոխման մասին լուրը ճի՞շտ է:
  5. Հիշո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք:
  6. Հասկանո՞ւմ էիք արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ավելացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում:
  7. Ինչո՞ւ եք հայերին թշնամի, իսկ ադրբեջանցիներին եղբայր համարում, երբ մենք ունենք և՛ հայ, և՛ ադրբեջանցի քաղաքացիներ:
  8. Հայտնի՞ է ձեզ, որ հայ ազգի դեմ ձեր թշնամական խոսքերը ուղղվել են մեր քաղաքացիների դեմ:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 81 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ