Գլխավոր էջ Նորություններ Սպիտակ տան պաշտոնական կայքում ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում հայերին աջակցող կոչով խնդրագիր...

Սպիտակ տան պաշտոնական կայքում ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում հայերին աջակցող կոչով խնդրագիր է դրվել

369
0

Սպիտակ տան պաշտոնական կայքում խնդրագիր է դրվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին, որը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին աջակցել հայերին հակամարտության սրման ընթացքում՝ դատապարտել Թուրքիային եւ Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ կատարված հանցագործությունների համար:

Խնդրագրի համաձայն, ներկայումս Հայաստանը եւ Արցախը գտնվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հարձակման եւ ագրեսիայի տակ:

«Մենք՝ ամերիկահայերս, վճռականորեն աջակցում ենք Հայաստանին եւ կոչ ենք անում Կոնգրեսին աջակցել Ամերիկայի հայ համայնքին՝ դատապարտելու Թուրքիային իր դերի համար, իսկ Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ իր ագրեսիայի եւ հանցագործությունների համար»,- ասվում է խնդրագրում:

Նշենք, որ Կոնգրեսի պաշտոնական պատասխանի համար խնդրագիրը 30 օրվա ընթացքում պետք է հավաքի առնվազն 100 000 ստորագրություն:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ