Գլխավոր էջ Գլխավոր ՄԻԵԴ-ն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

ՄԻԵԴ-ն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

410
0

ՄԻԵԴ-ն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումը

ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի դիմումը՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ՝ տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:

Նշենք՝ Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՄԻԵԴ ներկայացրած պահանջի՝ Հայաստանն այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ