Գլխավոր էջ Նորություններ Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն. Սիմոն Մարտիրոսյան

Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն. Սիմոն Մարտիրոսյան

384
0

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններին:
«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, բայց նենգ և դավադիր թշնամին, իրեն բնորոշ ձևով, ստորաբար ուզել է ոչնչացնել մեր ինքնությունը։ Սակայն նա երբե՛ք հաջողության չի հասել և չի՛ հասնելու նաև այս անգամ։ Քա՛ջ զինվորներ, ես վստահում եմ ձեր ուժերին․ վստահ եմ, որ այս անգամ ևս հաղթանակած ենք դուրս գալու։ Ուրիշ տարբերակ չկա՛․ հաղթելու և ոչնչացնելու ենք թշնամուն, չէ՞ որ հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց։ Ես ձեր ցավը տանեմ։ Առա՛ջ, դեպի հաղթանակ»,- Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում ԿԳՄՍ նախարարությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ