Գլխավոր էջ Uncategorized Պեսկովը համաձայն չէ

Պեսկովը համաձայն չէ

706
0

Կրեմլը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը հրահրվել է դրսից` Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ոչ, չեն տեսնում»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեսնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու դրսից հրահրման հավանականություն, որի նպատակն է լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Բելառուսի խնդիրներից և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կատարված դեպքից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ