Գլխավոր էջ Նորություններ Արցախի ճանաչման հետ կապված քննարկումները շարունակվում է

Արցախի ճանաչման հետ կապված քննարկումները շարունակվում է

323
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ առաջին հերթին մենք պետք է մեզ վրա հույս դնենք, որը բնականաբար չի նշանակում, որ չպետք է աշխատանք տանենք միջազգային գործընկերների հետ:

Արցախի ճանաչման երեկ հնչեցված առաջարկների հետ կապված  պատգամավորը նշել է, որ քննարկումները շարունակվում են, քննարկվում են և՛ ճանաչման և՛ փոխգործակցության համաձայնագրի տարբերակները:

«Կան տարբեր գործոններ, բայց կարևորն այն է, որ մեր քաղաքական դիսկուրսում կան այդ քննարկումները: Մեր դիվանագետների առաջնային գործն այն է, որ միջազգային հանրությանը, մեր բոլոր գործընկերներին, բոլոր մայրաքաղաքներում ներկայացնեն ներկա իրավիճակը, այն է՝ թուրքական բացահայտ անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հարձակումը Արցախում և դրանից բխող բոլոր հետևանքները»,- ասաց նա:

Նա նշել է, որ դեռ վաղ է ներկայացնել, թե ինչ արդյունքներ են գրանցել մեր դիվանագետները, բայց ընթացիկ գործողությունները դրական է գնահատում: Հարցին, թե արդյոք կան քննարկումներ ռուս գործընկերների հետ և արդյոք ներկայացվում է, որ Ռուսաստանի կողմից տրամադրված զենքով են այս գործողություններն իրականանում, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ռուս, քննարկումներ են լինում և ներկայացվում է այն, ինչը բխում է մեր շահերից:

Ա. Ս.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ