Գլխավոր էջ Նորություններ «Արարատ» ակումբը առաջնագիծ կուղարկի պարենային և բժշկական ապրանքներ

«Արարատ» ակումբը առաջնագիծ կուղարկի պարենային և բժշկական ապրանքներ

498
0

Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Երևանի «Արարատ» ակումբը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Արարատ» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ:  Բացի դրանից  «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։ Մեր ակումբն արդեն կապ է հաստատել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի հետ և առաջիկա օրերին ըստ անհրաժեշտության, արյան դոնոր հանդիսանալու իրավունք ունեցող ֆուտբոլիստներն ու աշխատակիցները արյուն կհանձնեն»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ