Գլխավոր էջ Նորություններ Էդմոն Մարուքյանը՝ Արցախի ճանաչման մասին

Էդմոն Մարուքյանը՝ Արցախի ճանաչման մասին

446
0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Արցախի ճանաչման հարցին, նշել է,թե ՀՀ դիվանագիտական զինանոցում թե՛ այդ հարցը կա, թե՛ ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա.

« Կարևոր է, որ թեման հրապարակային քննարկման առարկա է դարձել, և կարծում եմ՝ իր նշանակությունն ունի: Մենք տարբեր «զենքեր» ունենք, և դրանք չպետք է միանգամից «կրակենք». ըստ անհրաժեշտության՝ այդ հարցերը կդրվեն սեղանին»,-նշեց նա, ապա անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Արցախի ճանաչման ճիշտ պահն է:

«Ես նմանապես խոսել եմ այդ մասին, բայց պետք է դիտարկել այն հանգամանքը, որ ընդդիմությունը կարող է ավելի սուր պահանջներ դնել և պետք է դնի, իսկ իշխանությունը պետք է քննարկի այդ պահանջները: Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և հռետորաբանությունը միջազգային, դիվանագիտական տարբեր խողովակներում տեղ է հասնում, որ այս երկրում արդեն սկսել են նմանատիպ քննարկումներ»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Խոսելով  Արցախի անկախության ճանաչման հնարավոր հետևանքներին՝ Մարուքյանը նշել է, որ դրանից միշտ խուսափել ենք, որպեսզի չլինի մեծ պատերազմ. «Հիմա մենք մեծ պատերազմի մեջ ենք, և, մեծ հաշվով, կորցնելու էլ բան չունենք»,-ասաց նա:Միջազգային կառույցներին ուղղված նամակները տեղ են հասել: Սա ուրիշ աշխարհ է, այս աշխարհը մարդու իրավունքների աշխարհը չէ, քաղաքակրթությունների բախման աշխարհը չէ, սա ուժեղների աշխարհ է, և հետևում է՝ որ ազգը իր ինքնասիրությունը, իր կյանքի, ապրելու իրավունքը կարողանում է պաշտպանել, նրան էլ հարգում են, ով չի պաշտպանում, ասում են՝ այդպես ստացվեց, ոչինչ, այժմ մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները»,-նշեց պատգամավորը:

Ս. Ա.

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ