Գլխավոր էջ Նորություններ Նախատեսվում է գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերի...

Նախատեսվում է գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերի շուրջ 300 հազար անձի համար. ԱՆ

439
0
MOSCOW, RUSSIA - AUGUST 6, 2020: A member of staff handles laboratory equipment at Gamaleya Research Institute of Epidemiology and Microbiology under the Russian Healthcare Ministry where the world's first vaccine for COVID-19 was developed. A two-component adenoviral vector-based vaccine, Gam-COVID-Vak will be available to public on January 1, 2021. Russian Direct Investment Fund and Gamaleya Research Center/TASS THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. EDITORIAL USE ONLY Ðîññèÿ. Ìîñêâà.  ëàáîðàòîðèè Íàöèîíàëüíîãî èññëåäîâàòåëüñêîãî öåíòðà ýïèäåìèîëîãèè è ìèêðîáèîëîãèè èìåíè àêàäåìèêà Í.Ô. Ãàìàëåè Ìèíçäðàâà Ðîññèè, ãäå áûëà ðàçðàáîòàíà âàêöèíà äëÿ ïðîôèëàêòèêè íîâîé êîðîíàâèðóñíîé èíôåêöèè COVID-19. Ãàì-ÊÎÂÈÄ-Âàê - âåêòîðíàÿ äâóõêîìïîíåíòíàÿ âàêöèíà íà îñíîâå àäåíîâèðóñà ÷åëîâåêà.  ãðàæäàíñêèé îáîðîò ïðåïàðàò ïîñòóïèò 1 ÿíâàðÿ 2021 ãîäà. ÐÔÏÈ è Öåíòð èìåíè Ãàìàëåè/ÒÀÑÑ ÔÎÒÎ ÏÐÅÄÎÑÒÀÂËÅÍÎ ÒÐÅÒÜÅÉ ÑÒÎÐÎÍÎÉ. ÒÎËÜÊÎ ÄËß ÐÅÄÀÊÖÈÎÍÍÎÃÎ ÈÑÏÎËÜÇÎÂÀÍÈß

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը:
Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Նշվում է, որ ներկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ Վերջինս վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը:
Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։
Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։
Ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ