Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք. մահացել է 3 մարդ

621
0

Հայաստանում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 429 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49072 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 280366, վերջին մեկ օրում` 4289 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4253 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 251-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43576 անձ` վերջին մեկ օրում 175 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 948 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ