Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները ստեղծել են մարդու սրտի բջիջների առաջին ատլասը

Գիտնականները ստեղծել են մարդու սրտի բջիջների առաջին ատլասը

490
0

Գիտնականները ստեղծել են մարդու սրտի բջիջների առաջին մանրակրկիտ ատլասը՝ Human Cell Atlas: Այն իրենից ներկայացնում է քարտեզների հավաքածու, որոնց վրա ներկայացված է շուրջ կես միլիոն բջիջ, եւ որոշված են դրանցից յուրաքանչյուրի ֆունկցիաները: Այդ մասին պատմում են Nature պարբերականում:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Հովարդ Հյուզի անվան բժշկական ինստիտուտի մասնագետները նշում են, որ սրտի բջիջների հետազոտությունը բարդացված է տարբեր պատճառներով՝ մարդկանց եւ կենդանիների մոտ սրտերը տարբերվում են, իսկ լաբորատորիայում բջիջներ աճեցնելը բավականին բարդ է: Հավաքագրված տվյալների բազան կարող է դառնալ տեղեկագիրք բուժաշխատողների համար:

Փորձագետներն իրենց աշխատանքում օգտագործել են 14 առողջ մարդկային սրտի սառեցված բջիջներ: Նրանք պարզել են յուրաքանչյուր սրտաբջջի անհատական բնութագրիչները, այնուհետեւ ավելացրել են վերլուծված բջիջները քարտեզի վրա: Հաղորդվում է, որ բջիջներում ուսումնասիրվել է ՌՆԹ-ն ֆլոուռեսցենտային մարկերների օգնությամբ, ինչը հնարավորություն է տվել պարզել յուրաքանչյուր բջջի աշխատանքի մոլեկուլյար առանձնահատկությունները: Այդպես է ստացվել ատլասի համար հիմքը:

Հետազոտողները հայտնաբերել են սրտի տարբեր մասերում բջջային տարատեսակներ եւ զգալի տարբերություններ տարբեր սեռերի ներկայացուցիչների շրջանում: Կանանց մոտ սրտի մկանային բջիջների՝ կարդիոմիոցիտների թիվն ավելի բարձր է՝ ի տարբերություն տղամարդկանց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ