Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը

682
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 7212-ով: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին, նոր դեպքեր են արձանագրվել 84 մարզերում, իսկ Մոսկվայում գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 1560:

Ուրբաթ օրվա տվյալներով՝ հունիսից ի վեր առաջին անգամ վարակման դեպքերի թիվը գերազանցել է 7000-ի շեմը:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 108 մարդ՝ ընդհանուր մահացության ցուցանիշը` 20 056: Մեկ օրում առողջացել է 4317 հիվանդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ