Գլխավոր էջ Գլխավոր Թեստի պատասխանները տարբեր են․ ի՞նչ է կատարվում լաբորատորիաներում

Թեստի պատասխանները տարբեր են․ ի՞նչ է կատարվում լաբորատորիաներում

2162
0

Հայաստանի հանրապետությունում կա շուրջ 300 ինքնամեկուսացած ուսուցիչ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

Անդրադառնալով թեստերի պատասխանների փոփոխական լինելու հարցին, նա նշեց․«Վերջին օրերին  Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) կողմից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անցել է արտաքին հսկողություն և  հետազոտման միջոցով 100 տոկոսանոց ճշգրտության արդյունք է տվել: Սա նշանակում է, որ մեր լաբորատոր կարողությունները բավականին բարձր մակարդակի վրա են, և դրանք կասկածի տակ դնել չի կարելի: Եթե մի լաբորատորիան տալիս է՝ դրական, մյուսը՝ բացասական պատասխան, ապա, միևնույն է, այդ մարդը վարակակիր է»:

Նրա փոխանցմամբ՝ ամբողջ աշխարհում կա խնդիրը, երբ մի լաբորատորիայում COVID 19-ի պատախանը դրական է, իսկ մեկ ուրիշում՝ բացասական։

«Բազմաթիվ գործոններ կարող են ազդել դրա վրա՝ սկսած նմուշառման տեխնիկայից, մինչև մարդու հաց կերած կամ, ասենք, բերանը ջրով ողողած լինելը: Եթե մեկ անգամ դրական է եղել պատասխանը, ուրեմն 100 տոկոս դրական է: Բացասականը կարող  է կեղծ լինել, իսկ դրականը՝ ոչ: Ուսուցիչներին խորհուրդ եմ տալիս՝ անիմաստ տեղը գումար չծախսել, չդիմել մասնավոր լաբորատորիաների, որովհետև միևնույն է՝ 14 օր պետք է մեկուսացվեն»,-նշեց Պարոնյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ