Գլխավոր էջ Գլխավոր Սարսափ հիշեցնող ֆիլմ․կարել է բերանը, մեխել ոտքերը, կտրել երակները

Սարսափ հիշեցնող ֆիլմ․կարել է բերանը, մեխել ոտքերը, կտրել երակները

473
0

10 հազար դրամի ու 5 թիթեղի գողություն։ Վերին Արտաշատի բնակիչ Տիգրան Բադալյանը մեղադրվելով գողության համար, հայտնվել է ծանր կացության մեջ։  Ապագան մշուշոտ է , առօրյան՝ դաժան։ Դատախազը պահանջում է 5 տարվա ազատազրկում։ Ազատազրկված Բադալյանը «պահանջելով արդարություն»՝ դիմել էր ծայրահեղ քայլերի։  Նա ամուսնացած է ու խնամքին ունի մեկ անչափահաս երեխա։

Նա արդեն  30 օր հացադուլ է  իրականացնում, կարել է բերանը, երեկ՝ սեպտեմբերի 24-ին նաև ոտքերը մեխել մահճակալի փայտյա հատվածին։

Medmedia.am –ը կապ հաստատեց Տիգրան Բադալյանի պաշտպան Կարլեն Ավագյանի հետ, ով տեղեկացրեց, որ ոտքերի մեխերը հանել են․

«Ազատազրկվածի առողջական վիճակն այս պահին ծանր է, քանի որ հացադուլի արդյունքում ֆիզիկական տվյալները թուլացել է, ինքնավնասումների հետևանքով էլ ավելի է առղջական վիճակը վատացել, արյուն է կորցրել»,-տեղեկացրեց փաստաբանը։

«Բացատրական աշխատանքների շնորհիվ մեխերը հանվել է, տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, այնուհետև խուց է տեղափոխվել։ Այսօր, սեպտեմբերի 25-ին պաշտպանական ճառի եմ պատրաստվել, իմ դիտարկումներն եմ անելու գործի հետ կապված»,-նշեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ազատազրկվածը  «Արմավիր» ՔԿՀ-ում է ։ Մինչ այդ 30-ամյա Տիգրանը կարել էր բերանը, կտրել երակները, ջրադուլ հայտարարել, իսկ օգոստոսի 26-ից մինչ օրս գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։

Նշենք, որ  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կալանավորի արարքի մասին տեղեկացել են և արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ։

Փաստաբան Կարլեն Ավագյանի գնահատականներով՝ իր պաշտպանյալը հացադուլի, ջրադուլի, բերանը կարելու, ապա ոտքերը հատակին մեխելու ծայրահեղ միջոցների է դիմել, հաշվի առնելով, որ գոնե այս եղանակով իր գործի հետ կապված հանրային հնչեղություն կլինի և պատկան մարմիններն ուշադրություն կդարձնեն․

«Գործում չկան ապացույցներ, որ գողությունը կատարել է Տիգրանը։ Դրանք ընդամենը վարույթն իրականացնող մարմնի ենթադրություններն են։ Տուժողն անգամ նշում է, թե չի կարող ասել՝ գողություն կատարողը Տիգրա՞նն է, թե ոչ»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ