Գլխավոր էջ Uncategorized Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն ընդունում է աննախադեպ չափեր․ Զախարովա

Ռուսական պատվաստանյութի դեմ պատվիրված արշավն ընդունում է աննախադեպ չափեր․ Զախարովա

80
0

Որոշ երկրներ գիտական քննարկում անցկացնելու փոխարեն, կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի դեմ աննախադեպ չափերի պատվիրված արշավ են ծավալում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կազմակերպված «Համավարակից հետո․ տեղակատվական պատերազմները ժամանակակից աշխարհում։ Եզրահանգումներ Ռուսաստանի համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տեղ է գտել մեր բժշկության հաջողությունների, այդ թվում՝ նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման խիստ բացասական լուսաբանում։ Հիմա այդ ամենն ընդհանրապես ձեռք է բերում աննախադեպ չափեր։ Գիտական բանավեճի, գուցե նաեւ առողջ բանավեճի փոխարեն, բայց հիմնված փաստերի վրա, տեսնում ենք պատվիրված արշավներ՝ XX դարի նույնիսկ չգիտեմ որ թվականների ոգով»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական մշակումների արդյունավետության վերաբերյալ քաղաքական իսթեբլիշմենթի եւ գիտափորձագիտական հանրույթի ներկայացուցիչների կասկածները շարունակում են տիրաժավորել, օրինակ, գերմանական լրատվամիջոցները։

Դիվանագետը նշել է, որ պատվաստանյութն անհրաժեշտ է քննարկել գիտական հանրույթի շրջանակում, դա կարելի է անել առցանց ձեւաչափով։ «Եթե դուք ցանկանում եք քննարկել պատվաստանյութը, կան գիտաժողովներ, գիտական քննարկումներ։ Ընդ որում՝ դրա համար հարկավոր չէ օդանավի տոմս գնել։ Միացեք համացանցին, քննարկեք այն ամենը, ինչ ցանկանում եք, նյութեր խնդրեք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ այս հարցով ցանկացած տեսակի խորհրդակցություններ կարելի է կազմակերպել նաեւ Ռուսաստանում։

Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Դեղամիջոցը մշակել է ՌԴ առողջապահության նախարարության Ն․Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը։ Այն հիմնված է արդեն հայտնի հարթակի վրա, որի վրա ստեծել են եւս մի շարք պատվաստանյութեր։

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ