Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից

Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից

548
0

Գրիպն ու հարբուխը շնչառական համակարգն ախտահարող ամենատարածված հիվանդություններից են, որոնք մարդիկ հաճախ են շփոթում միմյանց հետ։ Այս հիվանդություններն ունեն բավական շատ նմանություններ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հաճախ չեն տարբերում դրանք միմյանցից, ինչը, սակայն, թույլ չի տալիս ձեռնարկել բուժման ճիշտ մեթոդներ ու դանդաղեցնում է ապաքինումը։ Բացի այդ, սխալ բուժումը կարող է դառնալ նաև բավական լուրջ բարդությունների պատճառ, ինչը շատ վտանգավոր հետրանքներ կունենա։

Սակայն մասնագետները նշում են, որ չնայած իրենց նմանությանը, այս հիվանդություններն ունենում են նաև տարբերություններ, որոնք իմանալը թույլ է տալիս հեշտությամբ տարբերել դրանք միմյանցից և կիրառել բուժման ճիշտ մեթոդներ։ Բժիշկ Պյոտր Դավիդովը «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդաշարի եթերում նշել է այն հիմնական տարբերությունները, որոնք թույլ կտան տարբերել այս ախտաբանությունները միմյանցից։

Մասնագետի խոսքով՝ հարբուխի ու գրիպի հիմնական տարբերություններից մեկը մարմնի ջերմաստիճանի «պահվածքն» է։ Բանն այն է, որ գրիպի դեպքում այն շատ արագ բարձրանում է՝ հասնելով Ցելսիուսի սանդղակով 38 և ավելի աստիճանի, և շատ հաճախ այն չի հաջողվում կարգավորել անգամ դեղորայքի միջոցով, մինչդեռ հարբուխի դեպքում բարձր ջերմությունը հեշտությամբ կարգավորվում է։

Բացի այդ, այս վարակիչ հիվանդությունները տարբերվում են նաև հազի բնույթով։ Հարբուխի դեպքում այն ավելի թեթև է լինում, մինչդեռ գրիպն ախտահարում է շնչուղիների մեջտեղի հատվածը, ինչի հետևանքով հազն ավելի խորքային է լինում։

Գրիպը կարող է առաջացնել նաև անոթային խանգարումներ, որոնք չեն նկատվում հարբուխի ժամանակ։ Օրինակ՝ գրիպով հիվանդի մոտ կարող են նկատվել աչքերի կարմրություն ու քթային արյունահոսություններ, որոնք չեն նկատվում հարբուխի դեպքում։

Մասնագետն անդրադարձել է նաև ինքնազգացողության տարբերությանն այս հիվանդությունների դեպքում։ «Գրիպի դեպքում հաճախ են նկատվում մկանային ցավեր, իսկ հարբուխն առաջացնում է կոկորդի ցավ, գլխացավ, ձայնի խռպոտություն, ավշային հանգույցների մեծացում ու սրտխառնոց», — նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ