Գլխավոր էջ Նորություններ Շուկայում թունավոր ալկոգել է տարածվում

Շուկայում թունավոր ալկոգել է տարածվում

937
0

Մեթիլ համարվող վտագավոր հումքը, որի ներկրման ու սահմանային անցակետով ներս թողնելու համար, ըստ ընթացակարգի, պարտադիր պետք է ԱԱԾ թույլտվություն ստանա, գրում եմ Yerevan.Today-ը:

Աղբյուրը գրում է, որ դեպքից 19 օր անց ներկրողի թելը, չգիտես ինչու, չեն գտնում, բանտում են հայտնվել հումքի ընդամենը 1 տոննան շրջանառողները, այսինքն, այս պահին պատասխանատվության են ենթարկվում ներկրված մեծածավալ հումքի ընդամենը մի փոքր մասը վերավաճառած անձինք։

«Իսկ ո՞ւր է տանում թունավոր հումքի թելը…

Ինչո՞ւ է այսքան ժամանակ լռում ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։

Հիշեցնենք, թունավոր ալկոգելի մասին տեղեկատվությունն ստացել էինք ալկոհոլային թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փատաբան Վարդգես Գևորգյանից․ նա  Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ տվյալ սպիրտային հումքը որը հետագայում մարդկային մահերի ու խաթարված առողջության պատճառ է դարձել, իր պաշտպանյալ Ավետիքը ձեռք է բերել պարբերաբար նույն անձից ու դրանից քանիցս ախտահանիչ նյութ է արտադրել-մտցրել շուկա՝ վտահ լինելով, որ այն վտանգավոր չէ:

Մինչդեռ Քննչական կոմիտեն Yerevan.Today-ին տված պաշտոնական պատասխանում հայտնում է, որ «փորձանմուշներ վերցվել են նաև Ավետիք Վարդանյանի մատնանշած վայրից առգրավված սպիրտից, որում ևս հայտնաբերվել է մեծ քանակությամբ մեթիլ սպիրտ»:

Նկատենք՝ ՔԿ-ն մինչ օրս զգուշավոր «գաղտնապահությամբ» չի հայտարարում, որ իրականում Արմավիրում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքից հետո Երևանում, Կոտայքում, Մասիսում հաջորդիվ գրանցված մահվան թեպքերը ամենևին էլ կոնյակագործ Աշոտ Հովսեփյանի մատնահետքերով չեն, սրանք բոլորն իրականում առանձին դրվագներով լրիվ տարբեր հանգամանքներում կատարված դեպքեր են։

Մեր հետաքննությամբ պարզել ենք ենթադրյալ թունավոր ալկոգելի անվանումը` «Bariton»։

Այն տարածված է շուկայում և ցավալիորեն, անգամ այս պահին, մեր տեղեկատվությամբ, տեսչական մարմինների միջոցով չի հավաքագրվել խանութներից։ Անգամ առկա է մեծածախ առևտրի մեկ-երկու կետում։ Ավելին, List.am վաճառքի պոպուլյար հայտարարությունների կայքում այն ևս ակտիվ շրջանառվում է։ Արտադրող ընկերություն, որպես այդպիսին, գրանցված է  «Վարդուհի Բագրատյան» ԱՁ-ով: Արդարադատության նախարարության պետռեգիստրի տվյալներից տեղեկանում ենք, որ գրանցված է  2020 թվականի հուլիսին,  զբաղվում է լվացման և մաքրման նյութերի արտադրությամբ, գործունեության վայրը՝ Արարատի մարզ, Վերին Արտաշատ գյուղ: Վերջին լիցենզիան ձեռնարկատերն ստացել է Ստանդարտների ազգային ինստիտուտից՝ պանդեմիայի բռնկման օրերին․ ընդ որում՝ երեք տարի ժամկետով և նույն թեմատիկայի շրջանակներում, այսինքն՝ Արտաշատում բացված ընկերությունը պետք է զբաղվեր հակաբակտերյալ էֆեկտով կոսմետիկական ժելեի արտադրությամբ»,- գրում է աղբյուրը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պետեկամուտների կոմիտեն իրենց հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մեթիլ (մեթիլ պարունակող) սպիրտ ներկրում է 6 ընկերություն՝ խուսափելով, սակայն, հանրայնացնել ներկրողների անունները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ