Գլխավոր էջ Նորություններ Մարդկանց շահերից ելնելով՝ ԿԲ-ն վարկային արձակուրդ չի տրամադրում

Մարդկանց շահերից ելնելով՝ ԿԲ-ն վարկային արձակուրդ չի տրամադրում

666
0

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմնադիր անդամ Հովհաննես Հարությունյանի դիտարկմանն ի պատասխան ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ՀՀ ԱԺ նիստում նշել է, որ եթե տրամադրվեն վարկային արձակուրդներ կամ վարկերի տոկոսներն իջնեն՝ անխոհեմ վարկավորումների թիվն ավելանալու է․

«Տնտեսագիտական օրենք է՝ երբ տոկոսը ինջնում է՝ վարկերի նկատմամբ պահանջարկը մեծանում է, ասածս այն է, որ եթե տոկոսները անտրամաբանորեն իջեցնենք, կամ արձակուրդ տանք, բնականաբար անխոհեմ վարկավորում է լինում և այն կրիզիսների պատաճառ է հանսիդանում։ Բանկերը ավանդատուների հաշվին տոկոսները իջացնում ու վարկ են տալիս, առանց ռիսկերը չափելու, վերջում մենք բոլորս հարկերի հաշվին  վճարում ենք։ Մարդ եթե իր ռիսկին համարժեք, իր բյուջեին համարժեք վարկեր  է վերցնում, այդ մարդը հաջողում է, իսկ եթե վարկը դիտարկում են փող, բնականաբար դժհոգություններ են առաջանալու»,-նշեց Կենտրոնական բանկի փոխտնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ