Գլխավոր էջ Նորություններ Բուհ-ում դասադուլ է․ նախարարությունից հորդորում են զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից

Բուհ-ում դասադուլ է․ նախարարությունից հորդորում են զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից

3189
0

Երեկ՝  սեպտեմբերի 23-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հայտարարեցին, որ Բուհ-ը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը։ Պատճառն այն է, որ հուլիսի 17-ին ռեկտորի պաշտոնում ընտրված Դիանա Գալոյանը դեռ չի նշանակվել՝ օրենքով սահմանված կարգով և փաստացի Բուհ-ը չունի ռեկտոր։ Թե որքանո՞վ Է որոշումը խախտում ուսանողենրի իրավունքները MedMedia.am-ը փորձեց պարզել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանից։

«Այս պարագայում ոտնահարվում են ուսանողների իրավունքները։ Տարեսկզբին Բուհ-ը պահանջում է վարձավճարները, իսկ հիմա իրենք ոտնահարում են ուսանողների իրավունքները։ Սա, կարծում եմ, իրավաչափ չէ»,-նշեց նա։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և սպորտի մշտական հանձնաժողովի անդամը հիշեցրեց, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ նույն Բուհ-ի ուսանողները, մեկ այլ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար դասադուլ իրականացրեցին, որը համարվեց ոչ օրինաչափ։

«Հիմա փաստացի նույն իրավիճակն է ստեղծվել։ Իմաստը չեմ հասկանում գործադուլի միջոցով ամբողջ Բուհ-ը փակելու, հայտարարելու, որ դասերը կասեցվում են, ո՞ր տրամաբանության շրջանակում։ Ես կարծում եմ, որ սրան պետք է կոնկրետ գնահատական տա նաև կառավարությունը, լիազոր մարմինը»,-հայտնեց Կոստանյանը։

Նույն հարցի շուրջ զրուցեցինք նաև ԿԳՄՍ նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ։ Վերջինս հայտնեց․«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է դասախոսներին վերադառնալ լսարաններ և զերծ մնալ կրթական գործընթացը խաթարող քայլերից»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ