Գլխավոր էջ Նորություններ Նախատեսված է նմուշառել հանրակրթական դպրոցների շուրջ 48000 աշխատակցի

Նախատեսված է նմուշառել հանրակրթական դպրոցների շուրջ 48000 աշխատակցի

729
0

Այս տարի ուսումնական տարին 15 օր ուշ մեկնարկեց կապված կորոնավիրուսի համավարակով: Հայտարարվել էր, որ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի։ Սեպտեմբերի 14-ին Panorama.am-ը հարցով դիմել էր ԿԳՄՍ և առողջապահության նախարարություններ թեստավորման արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար։ Սակայն պատասխան չստացանք, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ չուներ, իսկ առողջապահության նախարարությունը գրավոր հարցում ուզեց:

Գրավոր հարցում ուղարկեցինք առողջապահության նախարարություն: Այսօր ստացած պատասխանում նշած է.

«Ընդհանուր առմամբ նախատեսված է նմուշառել հանրակրթական դպրոցների շուրջ 48000 աշխատակցի:

2020 թվականի սեպտեմբերի 16-ի դրությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ։ Վիճակագրական այլ տվյալներ գտնվում են մշակման փուլում և կամփոփվեն թեստավորման գործընթացի ավարտից հետո»։

Առողջապահության նախարարության պատասխանից, ի դեպ, այդպես էլ պարզ չէ, թե գոնե սեպտեմբերի 16-ի դրությամբ դպրոցի անձնակազմից ընդհանուր քանի հոգի է թեստավորվել, որի 1,5 տոկոսի մոտ էլ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ