Գլխավոր էջ Նորություններ Կտրամադրվի՞ արդյոք վարկային արձակուրդ

Կտրամադրվի՞ արդյոք վարկային արձակուրդ

571
0

ՀՀ ԱԺ լսումների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքներին, նշել է, որ տնտեսական ճգնաժամի մեջ ենք․

« Տուրիստական ոլորտը, բեռնափոխադրումները, հանրային սննդի ոլորտը ծայրագույն վատ վիճակի մեջ են»,-նշեց Աբովյանը և մեջբերեց պարոն Ծառուկյանի խոսքերը․

« Առանց ռադիկալ քայլերի այս իրավիճակը շտկել չի լինի։ Հնչեցնեմ առաջարկներից մեկը, դիտարկում ենք համաներման համակարգի ներդրումը, մեր ընդդիմախոսները որոշակի տեսլական են հնչեցրել, թե ինչպե՞ս պետք է գործի այդ համակարգը, այո՛, պետության կողմից սուբսիդավորում պետք է լինի, դրա միջոցով մարդկանց բազմաթիվ խնդիրների կարելի է լուծում տալ։ ՌԴ-ն մեր ամենամոտ դաշնակիցն է, ինչ է արել Ռուսաստանը, պետք է փաստենք, որ այն քաղաքացիները, ովքեր ունեն եկամուտների 30 տոկոսի կորուստ, իրավունքն  են ստացել դիմելու վարկային արձակուրդ ստանալու համար, պետությունը որոշակի քայլեր էր անում, դառնում էր միջնորդ բանկի ու քաղաքացու միջև։ Ավստրալիայում 6 ամիս ժամկետով հետաձգել են տուժած քաղաքացիների ու ՓՄՁ-ների վարկային պարտավորությունների կատարումը, ինչպես մայր գումարի այնպես էլ տոկոսների վճարի»,-օրինակ բերեց Աբովյանը ու նշեց, թե Կանադայում 6 ամիս ժամկետով հետաձգվել են վարկային պարտավորությունների կատարումը, Սինգապուրում մինչև 2020 դեկտեմբերի 31-ը վճարների մարումը հետաձգվել է․

«Նույնը Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում է։ Եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծմանն ուղղված քայլերի ուղղությամբ։ Այո՛, մենք գիտենք, որ թե՛ անցյալում, թե հիմա այն վարկերը որոնք տրամադրվում են ոչ միայն բանկերի այլև վարկային կամակերպությունների կողմից, որոնց խնդիրները բազմաթիվ անգամ բարձրաձայնվել են, քննարկումները եղել են, բայց արի ու տես խնդիրները չեն լուծվել։ Ունենք լոմբարդային համակարգ, որը ոչնչացնում է այն տրամաբանությունը, որ քաղքացին ու ֆինանսական կառույցը չպետք է լինեն գումար վաճառող, պետք է ստեղծվի մի իրավիճակ, որտեղ ֆինանսական կառույցները կլինեն առաջին հերթին գործընկեր»,-նշեց Աբովյանը։

Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը․

«Գյուղատնտեսությունն այսօր փաստացի չի ստանում զարգացման ստիմուլը։ Բազմաթիվ գյուղացիներ այսօր զրկվել են իրենց միջոցներից ու առաջին պատճառը այն է, որ չեն կարողացել ժամանակին մուծել վարկերի տոկոսները»,-նշեց նա ու ավարտեց ելույթը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ