Գլխավոր էջ Նորություններ Դեղատոմսով բաց թողնվող դեղն առանց դեղատոմսի վաճառելու համար կիրառվել է տուգանք

Դեղատոմսով բաց թողնվող դեղն առանց դեղատոմսի վաճառելու համար կիրառվել է տուգանք

1653
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել դեղատոմսով բաց թողնվող դեղերին առնչվող օրենքի պահանջների կատարումը։

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին ստացված բողոքը՝ տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ և 10-րդ մասերի, ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը։ Նպատակն էր՝ պարզել դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև՝ դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թ նոյեմբերի 9-ի N 1402 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1080-Ն որոշման պահանջների պահպանումը։

Տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած զննման արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի դեղատներից մեկում «Սայտոտեկ» դեղամիջոցը դեղատնից բաց է թողնվում առանց դեղատոմսի: Այսպիսով, խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը առ այն, որ արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքն առանց դեղատոմսի:

Ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, համաձայն որի՝ նա պետք է ապահովի վերը նշված օրենքն ու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները։

Հիշեցնենք, որ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերը դեղատնից դուրս են տրվում միայն դեղատոմսով։

ՀՀ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Դեղատանը դեղերի և դեղատոմսերի անհամապատասխանությունները հայտնաբերելուց հետո դեղատան նյութական պատասխանատու անձը այդ մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Հ Հ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Տեսչական մարմինը մեկ անգամ ևս զգուշացնում է , որ խախտումների հայտնաբերման դեպքում նախատեսվում է հարուցել վարչական վարույթ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ