Գլխավոր էջ Նորություններ Վարչապետը պարգևատրեց բուժաշխատողներին

Վարչապետը պարգևատրեց բուժաշխատողներին

625
0

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով` Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրման և բարեխիղճ աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք ներկայացնում են «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Աստղիկ» բժշկական կենտրոն»-ը, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, Դիլիջանի «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ն, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ առողջապահության նախարարությունը և այլ գերատեսչություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման…

Posted by Gev Derdzyan on Wednesday, September 23, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ