Գլխավոր էջ Նորություններ Սննդամթերքի ո՞ր տեսակներն են պաշտպանում ճաղատացումից ու մազաթափությունից

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են պաշտպանում ճաղատացումից ու մազաթափությունից

558
0

Մարդու սննդակարգը շատ կարևոր գործոն է, որն ազդում է նրա ֆիզիկական ու հոգեկան առողջության, ինչպես նաև արտաքին տեսքի վրա, ուստի ճիշտ սննդակարգ կազմելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Սննդակարգը կարող է ազդել անգամ մազերի վրա՝ դառնալով մազածածկույթի ինչպես նոսրացման, այնպես էլ խտացման պատճառ, ուստի մազաթափության ու անգամ ճաղատացման դեմ կարելի է պայքարել ճիշտ կազմված սննդակարգի միջոցով։

Սննդաբան Ռայան Ռամանի խոսքով՝ գոյություն ունեն սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի կանխել մազաթափությունը։ Ինչպես նշում է մասնագետը, առաջին հերթին նման հիանալի ազդեցությամբ է օժտված ավոկադոն, որի ընդամենը մեկ պտուղը պարունակում է վիտամին Е-ի ՝ գլխամաշկը պաշտպանող կարևորագույն տարրերից մեկի օրական անհրաժեշտ չափաբաժնի 20%-ը։

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս հարստացնել սննդակարգը բատատով՝ քաղցր կարտոֆիլով, որը բետա-կարոտինի հիանալի աղբյուր է և նպաստում է մազերի աճի խթանմանը։

Մասնագետն ընդգծում է, որ բոլոր անհրաժեշը սննդարար նյութերը պարունակող բալանսավորված սննդակարգը խթանում է մազերի աճը՝ օգնելով պայքարել մազաթափության դեմ։ Ընդ որում՝ սա հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ մազաթափությունը պայմանավորված է լինում վատ սննդակարգով։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ