Գլխավոր էջ Վնասի նվազեցում Ո՞ր մթերքներ են օգտակար քրոնիկ բորբոքումների դեմ պայքարում

Ո՞ր մթերքներ են օգտակար քրոնիկ բորբոքումների դեմ պայքարում

1044
0

Բորբոքումները սովորաբար ասոցացվում են արտաքին վնասվածքների ու վարակների հետ, մինչդեռ իրականում դրանք նման խնդրի միակ պատճառները չեն։ Բորբոքային գործընթացների պատճառ կարող են դառնալ նաև քնի պակասը, լուրջ սթրեսը և անգամ գենետիկ նախատրամադրվածությունը։ Ավելին՝ նման լուրջ խնդրի զարգացմանը նպաստող ամենատարածված գործոններից մեկն է սխալ սննդակարգն ու մեծ քանակությամբ տապակած մթերքի ու շաքարի գործածությունը։ Սակայն եթե սխալ սնունդը կարող է հանգեցնել բորբոքումների զարգացման, ապա ճիշտ մթերքի գործածությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ օգնելով բարելավել ինքնազգացողությունը։

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում նրա առողջական վիճակի ձևավորման հարցում, ուստի օգտակար մթերքի գործածությունը շատ կարևոր է։ Ավելին` այն կարող է որոշիչ դեր խաղալ անգամ օրգանիզմում բորբոքումների մակարդակի նվազեցման հարցում, քանի որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք օժտված են հզոր հակաբորբոքային հատկություններով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն նվազեցնել բորբոքումների մակարդակն ու պայքարել քրոնիկ բորբոքումների վտանգավոր հետևանքների դեմ։

Հատապտուղներ

Հատապտուղներում պարունակվող գունանյութերը գործում են որպես հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումների մակարդակը, ամրապնդել իմունային համակարգն ու նվազեցնել որոշ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Բրոկոլի

Բրոկոլին և առհասարակ կաղամբազգիների ընտանիքին պատկանող բանջարեղենի այլ տեսակները հարուստ են բուսական քիմիական տարրերով՝ գլյուկոզինոլատներով, որոնք հակաօքսիդանտային ազդեցություն են ունենում։ Բացի այդ, այս մթերքը պարունակում է նաև սուլֆարոֆան՝ ևս մի հակաօքսիդանտ, որն օգնում է նվազեցնել բորբոքումներ առաջացնող գործոնները։

Խաղող

Խաղողը պարունակում է նույն օգտակար բուսական գունանյութերը, որոնք կարելի է գտնել հատապտուղներում։ Բորբոքումների մակարդակի նվազեցումից բացի այս բուսական գունանյութերը կարող են նվազեցնել նաև բորբոքումներով պայմանավորված որոշ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։

Յողոտ ձկնատեսակներ

Սաղմոնը, սարդինաները, սկումբրիան ու այլ յուղոտ ձկնատեսակները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, իսկ այս օգտակար ճարպերը հայտնի են իրենց հակաբորբոքային ու կանխարգելիչ հատկություններով։

Բալ

Հակաբորբոքային ազդեցությամբ օժտված միացությունների շարքին են դասվում նաև կատեխինները, որոնցով հարուստ է բալը։ Այս նյութերը նվազեցնում են բորբոքումների մակարդակը և օգնում են պաշտպանել բջիջներն ու մոլեկուլները վնասվածքներից։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ