Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Լեհաստանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց է ստեղծվել

Լեհաստանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց է ստեղծվել

133
0

Լեհաստանում հայտարարել են կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին արդյունավետ դեղամիջոցի մշակման մասին, գրում է Onet-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեղամիջոցն այժմ պետք է կլինիկական փորձարկումներ անցնի Վարշավայում, Լյուբլինում, Բիտոմում, Բելոստոկում: Նշվում է, որ դեղամիջոցը ստեղծել է Biomed ընկերությունը, որը կորոնավիրուսից ապաքինվածնների արյան պլազման է օգտագործել դրա պատրաստման համար:

«Սեպտեմբերի 23-ին ավարտվել է արտադրման փուլը, որի արդյունքում պատրաստվել է SARS-CoV-2-ի դեմ ավելի քան 3000 սրվակ իմունոգլոբուլին, որն անհրաժեշտ թեստերի (այդ թվում՝ ապրանքի կայունության թեստի) ավարտից հետո կլինիկական փորձարկումների կուղարկվի: Պատվաստանյութի ոչ առևտրային կլինիկական փորձարկումները նախատեսված են 2020 թվականի չորրոդ եռամսյակում»,- նշել է ընկերության ղեկավար Մարցին Պիրոգը:

Նշվում է, որ դեղամիջոցի արտադրությունը մեկնարկել է օգոստոսի 18-ին:

«ԱՀԿ-ն և Լեհաստանի առողջապահության նախարարությունն արդեն հավանություն են տվել արյան պլազմայի միջոցով կորոնավիրուսի բուժմանը»,- նշել է Լեհաստանի խորհրդարանի սենատոր Գժեգոժ Չելեյը, որը ներկա է գտնվել դեղամիջոցի ներկայացման միջոցառմանը:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ