Գլխավոր էջ Նորություններ Ծածկոցներ, ասֆալտին քնած երեխաներ, սուրճի բաժակներ․ ի՞նչ է կատարվում

Ծածկոցներ, ասֆալտին քնած երեխաներ, սուրճի բաժակներ․ ի՞նչ է կատարվում

1219
0

Արդեն տևական ժամանակ է ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները փորձում  են ցամաքային կամ օդային ճանապարհով գնալ, բայց համավարակով պայմանավորված՝ արդեն 7 ամիս է մնացել են Հայաստանում։ Նրանցից շատերն այստեղ չունեն աշխատանք ու բնակարան, ապրում են այս կամ այն բարեկամի կամ ընկերոջ տանը։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում էին հարցին լուծում տալ ու իրենց, թեկուզ ավտոբուսներով ճանապարհել ՌԴ։

ՌԴ-ում աշխատող Վարդան Վարդանյանի հավաստմամբ՝ ընտանիքների վերամիավորման, ուսանողների ուսումը շարունակելու ու արտագնա աշխատանքի խնդիրն է դրված։ Իրենք այս ակցիաների միջոցով ցանկանում են այս երեք հարցին լուծում տալ։

« Մենք չենք ցանկանում, որպեսզի բոլորը մասնակցեն հացադուլին, դա կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ, մենք մի 20 հոգով կմնանք էստեղ ու հույսով ենք 200 ական հոգով մեզ կճանապարհեն ՌԴ։ Մենք մինչ այսօր, ինչ որ լսել ենք՝ զուտ խոսքեր են եղել, ցանկանում ենք հստակություն։ Այստեղ հացադուլի մասնակիցներից ոմանք տուն ունեն, կամ վարձով են ապրում, իսկ մի խումբ էլ կա, որ բարեկամների տանն են մնում։ Մարդիկ տարիներով ստեղծել են բարեկեցիկ կյանք ու հիմա այդ ամենից պետք է հրաժարվե՞ն։ Ինչ ինչ պատճառներով կինը մի երեխայի հետ եկել է ՀՀ ու մյուս երեխաները մնացել են ամուսնու մոտ, հիմա ամուսինը չգիտի էնտեղ վարձը վճարի՞, երեխաներին պահի՞, թե  գումար ուղարկի ՀՀ»,-մեզ հետ զրույցում նշեց Վարդանյանը։

Անցան շաբաթներ, անգամ ամիսներ, այս մարդիկ, եթե առաջ ամեն հինգշաբթի էին հավաքվում Կառավարության շենքի մոտ, ապա հիմա ամեն օր այստեղ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Նրանք նշում են, որ ՌԴ-ը շատ երկրների համար բացել է սահմանները, բայց արի ու տես, որ Հայաստանն այս շարքերում չկա։

Ակցիայի մասնակիցները նշում են, թե իրենց մեղադրում են քաղաքական ուղղվածության մեջ, բայց իրենք հասարակ քաղաքացիներ են, որոնց աշխատանքն ու ընտանիքը ՌԴ-ում է ու չեն կարող մի քանի ամսում քանդել տարիների վաստակը։

Սեպտեմբերի 22-ից հավաքվածները դիմեցին ծայրահեղ քայլի, մոտ 20 հոգի հացադուլ հայտարարեցին։ Այս մարդիկ գիշերն անցկացրել են այստեղ։

Կարծես՝ հացադուլը էֆֆեկտիվ էր։ Ի վերջո նրանց ընդունել է Նիկոլ Փաշինյանը, խոստացել, որ հնարավորինս ամեն բան կարվի իրենց խնդիրներին լուծում տալու համար։ Այդուհանդերձ, մինչև հստակ գործողությունների անցնելը նրանք դեռ հացադուլը կշարունակեն։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ