Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է Գարդասիլով պատվաստված աղջկա առողջականը

Ինչպե՞ս է Գարդասիլով պատվաստված աղջկա առողջականը

232
0

Երևանում, ս. թ. սեպտեմբերի 14-ին մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո, «ամբողջական կուրացման ախտանիշով» հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակչուհի, 2003թ. ծնված աղջիկը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 17-ին հրապարակված պարզաբանման, 2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից:

Սակայն, ըստ՝ որոշ աղբյուրների, երեխան կուրացել է անմիջապես պատվաստումից հետո, իսկ պաշտոնական պարզաբանման մեջ, որը ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, երեխան ունեցել է տեսողության խանգարում։

Medmedia.am-ը կապ հաստատեց աղջկա մոր՝ Օվսաննայի հետ, ով նշեց, թե ինքը պնդում է, որ երեխան կուրացել է հենց Գարդասիլով պատվաստման հետևանքով։

«Սրսկումից հետո, 1․5 ժամ հետո, անգլերենի պարապունքից հետո երեխայի տեսողությունը վատացել է։ Ինձ կեսից հակառակը չեն կարող ապացուցել, ես ինքս եմ տեսել, ոնցա եղել, ինչա եղել, չեն կարող համոզել, թե Գարդասիլից չէ։ Ես չեմ իմացել, երեխուն ասել են՝ պատվաստում ունես, երեխեն գնացելա, եթե ես այդքան բանը իմանայի, չէի տանի։ Սիստեմաներ է ստանում, բուժման մեջ է, տեսողությունը դեռ չի վերականգնվել։ Առաջինը աչքն է վնասվում այդ պատվաստանյութից, ես կարդացել, ուսումնասիրել եմ։ Այժմ Մալայանի հսկողության տակ է երեխան, ստանում է համապատասխան բուժում»,-նշեց երեխայի մայրը։

Նշենք, որ ՀՀ ԱՆ պարզաբանման մեջ չկա որևէ տող, որտեղ գոնե կբացատրվի, թե աղջկա կուրությունը, եթե պատվաստման հետ կապ չունի, ապա ինչի՞ հետևանք է։

Ի դեպ՝ աշխարհում արդեն  բազմաթիվ դեպքեր կան գրանցված «Գարդասիլով» պատվաստման հետևանքով առողջական մի շարք խնդիրների, այդ թվում նաև, որպես բարդություն կամ կողմնակի հետևանք, տեսողության ժամանակավոր, պարբերական կամ երկարատև խաթարումների, անգամ կուրության առաջացման վերաբերյալ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիշյալ պարզաբանման, «սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Սակայն երեխայի ծնողները բոլորովին այլ բան են փաստում։  Ավելին, նրանք պատրաստվում են պատվաստման բարդությունների մասին խոսել ու ապացուցել, որ աղջկա կուրությունն անմիջականորեն կապված է դրա հետ։

Ի դեպ, Ս․ Աստվածամայր ԲԿ-ն ևս տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ «2003 թվականին ծնված աղջիկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ: Կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ առաջատար ակնաբուժական կլինիկայում, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:

Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:

Արդեն այսօր աղջիկը հերթական հետազոտությունն է անցել ակնաբույժի կողմից: Երեխայի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն, նշանակվել է ակնոց, որով տեսողությունը հավասար է 1,0-ի (100 տոկոս):

Կատարվել է նաև ակնահատակի նեղ զննություն, արդյունքում որևէ ախտաբանական շեղում չի հայտնաբերվել: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:

Մեկ անգամ ևս շեշտենք, որ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ»:

Անցել է մի քանի օր, բայց ԲԿ-ներն ու նախարարությունը հերքում են տեղեկատվությունը, աղջկա կուրությունը վերագրելով «տեսողության վատթարացմանը»։

Իսկ ահա աղջկա ծնողների հետ խոսելիս, միանգամից կարելի էր ենթադրել, նրանք զայրացած են, նեղսրտած ու խաբված, ինչպես մայրն է պնդում՝ պատվաստումը հանգեցրել է, որպեսզի իր դուստրը կորցնի տեսողությունը․

«Համոզված եմ, որ շուտով տեսողությունը կվերականգնվի, բայց մյուս դեպքերը կանխելու համար ես անելու եմ ամեն բան, որպեսզի ապացուցվի Գարդասիլի վտանգավության աստիճանը»,-նշեց տիկին Օվսաննան։

Ս․ Ասատրյան

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ