Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսից կադաստրի կոմիտեի 2 աշխատակից է մահացել

Կորոնավիրուսից կադաստրի կոմիտեի 2 աշխատակից է մահացել

649
0

Կորոնավիրուսի հետևանքով Կադաստրի կոմիտեի երկու աշխատակից է մահացել։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Ցավոք, կոմիտեի 2 աշխատակից, որոնք ունեցել են նաև ուղեկցող հիվանդություններ, մահացել են։ Սա մեծ կորուստ էր մեզ համար, քանի որ երկուսն էլ բարձր որակի մասնագետներ էին»,–ասաց Թովմասյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ, բացի դրանից, ունեցել են երեք վարակված աշխատակից, ինչպես նաև ինքնամեկուսացածներ։ Կորոնավիրուսով վարակված աշխատակիցներն առողջացել են, և այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ