Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Նորքի անձնակազմին ուշացած պարգև կտան»․ Էդուրադ Հովհաննիսյան

«Նորքի անձնակազմին ուշացած պարգև կտան»․ Էդուրադ Հովհաննիսյան

4564
0
Բժիշկ, համաճարակաբան Էդուրադ Հովհաննիսյանը գրում է․

«Բժիշկը միշտ պետք է գնահատված լինի, և ոչ գումարով: Գումարով բժիշկը ընդամենը պետք է սոցիալապես պաշտպանված, ապահովագրված լինի: Իսկ գնահատված պետք է լինի մարդկանց կողմից՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ լինելով: Մարդկանց, երբեմն պետության, հասարակության, կապ չումի, բժշկի գործը չի կարող լինել անշնորհակալ:

Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ ֆլեշմոբ էր սկսվել, բոլորը ծափահարում էին բուժաշխատողներին: Իսկ բուժաշխատողը այդ ժամանակ քմծիծաղով հիշում էր տարիներ շարունակ հնչեցված «բժիշկները սպանեցին», «սպիտակ խալաթավոր կաշառակեր», «արա դու Հիպոկրատի երդում ես տվել» և շատ-շատ նման արտահայտություններ, որ սովորական էին դարձել արդեն բժշկի հասցեին հնչեցնելու համար: Էլ չեմ ասում բժիշկին ծեծել, հայհոյել և այլն: Շատ քիչ ժամանակ անցավ այն ծափահարություններից և նորից լսում ենք մեր Հայաստանի լավագույն բժիշկներից մեկի հասցեին՝ «սպանեց», COVID-19-ի դեմ ծանրագույն պայքար մղած անձնակազմին անտեսում են, համաշխարհային ճանաչում ունեցող բժշկական անձնակազմը ստիպված է ազատման դիմում գրել, որ պահպանի իր ղեկավարին աշխատանքից ազատումից:
Գիտե՞ք ինչ՝ Ա․Սիրունյանը կապացուցի, որ ճիշտ էր, Արյունաբանականը կշարունակի իր ազգանվեր աշխատանքը, Նորքի անձնակազմին ուշացած պարգև կտան, ինչպես միշտ կասեն «իրենց համար մի ուրիշ բան էինք մտածել, էսպես ստացվեց ուղղակի, կներեք», կամ «կներեք» էլ չեն ասի:
Արդյունքում ԲԺԻՇԿԸ կմնա ԲԺԻՇԿ, իսկ դուք կմնաք ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ: Իսկ եթե երկար մնաք այդպիսին, ապագայում բժիշկ չեք ունենա, որ ձեզ բուժի՝ անշնորհակալ գործ է:
Իսկ բժիշկներին կրկին կոչ կանեմ,
‼️ ՄԻԱՎՈՐՎԵ՛Ք,
‼️ ՁԱ՛ՅՆ ՀԱՆԵՔ,
‼️ ՊԱՇՏՊԱՆԵ՛Ք ՁԵԶ,
‼️ ՊԱՀԱՆՋԵ՛Ք, ՈՉ ԹԵ ԽՆԴՐԵՔ» ։

 

Բժիշկը միշտ պետք է գնահատված լինի, և ոչ գումարով: Գումարով բժիշկը ընդամենը պետք է սոցիալապես պաշտպանված, ապահովագրված…

Posted by Eduard Hovhannisyan on Wednesday, September 23, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ