Գլխավոր էջ Նորություններ ՍԱՊԾ նախկին պետը սննդային և ալկոհոլային թունավորումների մասին

ՍԱՊԾ նախկին պետը սննդային և ալկոհոլային թունավորումների մասին

494
0

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Նա անդրադարձել է վերջերս Հայաստանում գրանցված սննդային և ալկոհոլային թունավորման դեպքերին։ Նրա խոսքով սննդային թունավորումները վերջես չէ, որ շատացել են, դրանք միշտ էլ եղել են, սակայն արձագանք չեն ստացել։

«Ալկոհոլային թունավորումից 21 մահացու դեպք և պետական մարմինների լռությունը վկայում է այն մասին, որ այս ողբերգության իրական պատճառները փորձում են կոծկել։ Թունավորման դեպքերը կարող են շարունակվել, քանզի դեռ չեն պարզել, թե որտեղ է գտնվում այդ  սպիրտը և ով է այն ներարկել Հայաստան» ։

Գրիգորյանի մասնագիտական կարծիքով ալկոհոլային և սննդային թունավորումները փողկապակցված էին։

Ի վերջո տեղի է ունեցել մասսայական թունավորում, 21 մարդ զրկվել է կյանքից և մինչև հիմա հանրությունը չգիտի ով է մեղավոր, որտեղից է հայտնվել այդ թունավոր սպիրտը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ