Գլխավոր էջ Medmedia TV «Իմ քայլ»-ական ո՞ր պատգամավորներն են պատրաստվում վայր դնել մանդատը․ պարզաբանում է Մակունցը

«Իմ քայլ»-ական ո՞ր պատգամավորներն են պատրաստվում վայր դնել մանդատը․ պարզաբանում է Մակունցը

3290
0

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հնարավոր է վայր դնեն մանդատը, այդ թվում՝ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը:

«Ինձ հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը, որոնք առնչվում են առանձին պատգամավորների, խնդրում եմ ուղղել հենց իրենց»,-ասաց նա։

Մակունցը նաև տեղեկացրեց, որ խմբակցությունում որևէ լուրջ խնդիր չկա․«Մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»:

Հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ առաջիկայում մանդատը վայր դնողներ լինեն, նա պատասխանեց. «Մենք բռնապետական համակարգում չենք և ես որևէ կերպ որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված չեմ կարող ոչ կարծիք հայտնել, ոչ որոշում կայացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե Մարդոյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ