Գլխավոր էջ Նորություններ Թուրքիայում համավարակը շարունակում է աճել

Թուրքիայում համավարակը շարունակում է աճել

395
0

Մեկ օրում անցկացված 112.942 թեստի արդյունքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1․743 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք:

Երեկ՝  սեպտեմբերի 21-ին, Թուրքիայում Covid-19-ից մահացել է 68 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 268.435 մարդ, իսկ 1.491 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 304.610 և մահվան 7․574 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 381.957-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ