Գլխավոր էջ Սոցիալական Ի՞նչ ապօրինություններ են եղել Տնտեսագիտական համալսարանում

Ի՞նչ ապօրինություններ են եղել Տնտեսագիտական համալսարանում

946
0

Տնտեսագիտական համալսարանում ստեղծված իրավիճակի շուրջ, այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում դասախոսներն ու մյուս աշխատակիցները։ Հիշեցնենք, որ համալսարանի խորհուրդը ռեկտոր է ընտրել Դիանա Գալոյանին, իսկ ՀՀ Կառավարությունը երկու ամիս է որոշումը չի ստորագրում։ Համալսարանի աշխատակիցները պահանջում են ընդունել իրենց որոշումը, նրանք ռեկտորի ընտրությունը օրինական են համարում։ Համալսարանի աշխատակիցները հանդիպեցին դիմումների ընդունման վարչության պատասխանատու աշխատակցի հետ․

«Ներկայացրինք մեր պահանջը, մեզ ասացին, որ հարցը վարչապետին կզեկուցեն։ Մեր հիմնական պահանջը կապված է նրա հետ, որ համալսարանի խորհուրդը, որը հաստատվել է վարչապետի որոշմամբ, այդ խորհուրդի կողմից ընտրված ռեկտորի հարցը կառավարությունը քննարկի ու հաստատի»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը և հավելեց, որ իրենց ակցիայի վերաբերյալ քաղաքական ենթատեքստ փնտրող մարդիկ հիվանդ երևակայություն ունեն․

«Միայն հիվանդ հոգեբանությամբ մարդը կմտածեր, որ ՀՀ-ում այ այսքան մարդկանց հնարավորա ինչ որ բան պարտադրել, կամ ինչ որ բան սպառնալ, և այդ հիվանդ հոգեբանությամբ մարդը, իր իսկ դառը փորձով կարողա գալ այստեղ կանգնել ու ձեզ ասել, թե ինչպես էին իր ենթականերն այ այս մարդկանց սպառնալիքով ու շանտաժով դրդում, որ իրան պաշտպանեն և այս մարդկանցից ոչ ոք ի պաշտպանություն իրեն ոչ մի բառ չասեցին։ 8 ամիսների ընթացքաում հիվանդ հոգեբանությամբ մարդիկ աշխատել են համալսարանում ու ապօրինություններ են թույլ տվել, սկսած՝ մարդկանց ապօրինի կերպով, ստորագրությամբ կրթական ծրագրեր ու ուսպլաններ վավերացնել տալը»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ