Գլխավոր էջ Նորություններ Դադարեցրեք հանրությանը մոլորության մեջ գցելու ձեր փորձերը. Հակահամաճարակային Ալյանս

Դադարեցրեք հանրությանը մոլորության մեջ գցելու ձեր փորձերը. Հակահամաճարակային Ալյանս

1021
0

‼️ Ողջամտության կոչ առողջապահության փոխնախարարին ‼️

📌 Հարգելի տիկին Նանուշյան,

❗️ Դադարեցրեք հանրությանը մոլորության մեջ գցելու ձեր փորձերը, թե ՀՀ քաղաքացին է կրում կորոնավիրուսով վարակման ողջ պատասխանատվությունը, ով իբր վատ է լվացվում, վատ դիմակ կրում կամ հեռավորություն պահում: Աշխարհի բազմաթիվ երկրներում բացօթյա տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջ չկա, բայց այդտեղ համաճարակային իրավիճակն անհամեմատ բարվոք է մեր համեմատ:
❗️ Ձեր նման չինովնիկների ապատեղեկատվության պատճառով ձևավորվել է կարծիք, որ առողջապահական համակարգը զբաղվում է միայն բուժմամբ, իսկ կանխարգելումն իրենից դուրս է: Դրա հետևանքով համաճարակի մեղավոր է հռչակվել անհատը:
❗️ Վերջապես զբաղվեք առողջապահության նախարարության ուղիղ պարտականություններով՝ վարակի կանխարգելմամբ, ընդլայնելով թիրախային թեստավորումը (ոչ թէ արտերկրից ժամանածների և ուսուցիչների, այլ կոնտակտավորների առավելագույն շրջանակի, խոցելի խմբերի և կլինիկական ցուցումներ ունեցողների հաշվին), ապահովելով վարակի վաղ հայտնաբերումը, աշխատելով կոնտակտավորների հետ, վերահսկելով և կոտրելով համաճարակաբանական շղթաները և այլ միջոցառումներ, որոնց մասին բազմիցս խոսվել է:
📌 Եթե ավելի վաղ սկսած լինեիք լիարժեք կերպով կատարել ձեզ վերապահված գործառույթները, ապա նման քարոզչությամբ չէիք տարվի:
✋ Բավական է սեփական ապաշնորհ կառավարման արդյունքում տարածաշրջանում և Եվրոպայում վատագույն ցուցանիշների արձանագրումը թաքցնեք անգիր սերտած ֆրազների ու թերուս մտքերի ետևում: Եթե ժամանակին ապահովեիք առողջապահության համակարգի արձագանքման վերոնշյալ քայլերը, ապա այսօր գործնական նշանակություն չէր ունենա թէ բնակչության որ մասը ինչ պարտաճանաչությամբ է կրում դիմակներ:
‼️ Ընդմիշտ հիշեք, որ.
📌 Դիմակների օգտագործումն արդյունավետ է և իմաստ ունի, երբ այն օգտագործվում է ճիշտ ձևով, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ համատեղ: Ավելի մանրամասն դիմակների արդյունավետության և կիրառման մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ ➡️ https://www.facebook.com/103145374853262/posts/114668057034327/?extid=4B3CG1X4nTlTutDY&d=n.
📌 Ճիգեր գործադրեք դուրս գալու վիրտուալ աշխարհից, դադարացնելու սոցիալական ցանցերում բուժաշխատողների գրառումների շուրջօրյա վերահսկողությունը, զբաղվեք գործով՝ արդարացնելու այն պարգևավճարները, որոնք ստացել եք մեր՝ հարկատուների հաշվին, համաճարակի դեմ պայքարը ձախողելու համար:

Հարգանքով,

💬 Հակահամաճարակային Ալյանս

‼️ Ողջամտության կոչ առողջապահության փոխնախարարին ‼️ 📌 Հարգելի տիկին Նանուշյան, ❗️ Դադարեցրեք հանրությանը մոլորության…

Posted by Հակահամաճարակային Ալյանս — Anti-epidemic Alliance on Saturday, September 19, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ