Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 38 հազար դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 38 հազար դեպք

85
0

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեծացել է ավելի քան 38 հազարով, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որն ընդհանրացնում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ այլ բաց աղբյուրների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցել են COVID-19-ի 38 978 նոր դեպք եւ հաստատված հիվանդությամբ պացիենտների շրջանում մահվան 230 դեպք։

Մեկ օր առաջ այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար՝ 41 037 եւ 689։

Ջոն Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում բժիշկները ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,8 միլիոն դեպք եւ 199 513 մահվան ելք։ Վարկավելուց հետո ապաքինվել է ավելի քան 2,5 մլն մարդ։

Համալսարանը հայտնում է, որ ամբողջ աշխարհում հայտնաբերվել է վարակման 31 միլիոնից ավելի դեպք եւ COVID-19-ի հետեւանքով 961 հազարից ավելի մահվան ելք, ապաքինվել է ավելի քան 21 միլիոն մարդ։

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ