Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր նշանները կարող են հուշել գլխուղեղի քաղցկեղի մասին

Ո՞ր նշանները կարող են հուշել գլխուղեղի քաղցկեղի մասին

1509
0

Գլխուղեղի քաղցկեղն այս հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում: Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը շատ կարևոր է ժամանակին բուժումն սկսելու և լուրջ բարդություններից խուսափելու համար, սակայն խնդիրն այն է, որ այս հիվանդության մասին հուշող առաջին ախտանշանները հազվադեպ են ժամանակին նկատվում և հաճախ վերագրվում են այլ խանգարումներին։

Օրինակ՝ քաղցկեղի այդ տեսակի մասին կարող է հուշել աուտոֆոնիան՝ աղմուկն ու սեփական ձայնի ռեզոնանսը փակված ականջներում, որին մարդիկ հազվադեպ են պատշաճ ուշադրություն դարձնում։ Բժիշկ-քիթկոկորդականջաբան, բ.գ.թ. Վլադիմիր Զայցևի խոսքով՝ այս խանգարումն առհասարակ կարող է հուշել տարբեր ախտաբանությունների զարգացման մասին, որոնց շարքին է դասվում նաև գլխուղեղի քաղցկեղը։

Ինչպես նշում է մասնագետը՝ պարբերաբար ականջներում լսվող աղմուկը կարող է պայմանավորված լինել անոթների թուլացմամբ, անոթային վեգետատիվ դիստոնիայով, բարձր մետեոզգայունությամբ ու անկայուն զարկերակային ճնշմամբ։ Բացի այդ, նման խանգարման պատճառ կարող են դառնալ նաև ծանրալուրությունը, լսողական խողովակի բորբոքումն ու ծծմբախցանը։

«Աուտոֆոնիայի զարգացման մյուս հավանական պատճառը կարող են լինել վտանգավոր նյարդաբանական գործընթացները, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքային գոյացությունները», — նշում է բժիշկը՝ հավելելով, որ ականջներում լսվող սուլոցն ու աղմուկը կարող են հուշել նաև թթվածնի պակասի հետևանքով զարգացող կտրուկ իշեմիայի մասին, ինչը կարող է շատ վտանգավոր լինել։

Նյութի աղբյուրը՝ aif.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ