Գլխավոր էջ Uncategorized Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ե՞րբ Հայաստանում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

503
0

Շուկայում դեռ չկա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որի արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցված լինի: Հայաստանը հետեւում է աշխարհում զարգացող իրադարձություններին եւ փորձում է հայտնվելուն պես ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա կարծիքով՝ քիչ հավանական է, որ դա տեղի կունենա 2021 թվականի մարտից շուտ: Տվյալ պահին շատ պատվաստանյութեր կլինիկական հետազոտություններ են անցնում, սակայն ժամանակ է պահանջվում, որպեսզի ավարտին հասցվեն այդ հետազոտությունները, պետք է համոզվել, որ դեղամիջոցներն իսկապես արդյունավետ են ու անվտանգ:

Նրա խոսքով՝ դեռ դժվար է ասել, թե հետազոտվող պատվաստանյութերից որն առաջինը կհայտնվի շուկայում:

«Մենք այժմ բանակցություններ են վարում եւ՛ արտադրողների, եւ՛ միջազգային կազմակերպությունների, եւ՛ երկրների հետ: Իրավիճակի մոնիթորինգ ենք անցկացնում, որպեսզի բաց չթողնենք պահը՝ հաշվի առնելով ծանր դասը, որը ստացանք 2009 թվականին. եթե բաց թողնենք պահը, ապա չենք կարողանա պատվաստանյութ ստանալ»,-ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը միացել է նաեւ COVAX միջազգային նախաձեռնությանը` ԱՀԿ-ի եւ GAVI-ի նախաձեռնությունը: Նախաձեռնության նպատակն է մինչեւ 2021 թվականի ավարտը մարդկանց վրա փորձարկումներ անցած կորոնավիրուսի պատվաստանյութերի 2 միլիարդ չափաբաժին արտադրել եւ մատակարարել: Սակայն որոշ երկրներ, օրինակ` Միացյալ Նահանգները, չեն միացել նախաձեռնությանը, քանի որ ապահովել են պատվաստանյութերի իրենց սեփական մատակարարումները` երկկողմ համաձայնագրերի միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ