Գլխավոր էջ Նորություններ Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

378
0

ՀՀ վարչապետի տիկին  Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում Աննա Հակոբյանը գրել է՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել  Աննա Հակոբյանի աջակցության և հոգածության ներքո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ