Գլխավոր էջ Նորություններ Առևտրականներին կպատասխանի վարչապետը, նրանք սպասում են

Առևտրականներին կպատասխանի վարչապետը, նրանք սպասում են

791
0

Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մարդաշատ է։ Հագուստ ու կոշիկ վաճառողները բողոքում են մաքսազերծման գների դեմ, նրանք նշում են, որ հատով մաքսազերծման պարագայում լինելու են կոռուպցիոն ռիսկեր և թանկացումներ։ Կառավարության շենքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հագուստի ու կոշիկի առևտրով զբաղվողների բողոքի ակցիայի մասնակիցներին միացան նրանք, ովքեր բարձրացել էին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման:

Նշենք, որ հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Ինչպես իրենք են ասում՝ մաքսազերծումը մի քանի անգամ թանկացել է։

« Մենք մեր պահանջները ներկայացրել ենք կետ առ կետ։ Կառավարության ներկայացուցիչները ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը: Թե ե՞րբ կլինի վարչապետի պատասխանը հայտնի չէ, քանի որ խորհրդակցություն պետք է հրավիրվի»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Առևտրով զբաղվողների հետ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի օգնականներ Նաիրի Սարգսյանն ու Ղամբարյանը: Ակցիան այսօր դադարեցվել է այնքան ժամանակ, մինչև կլինի վարչապետի պատասխան։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ