Գլխավոր էջ Նորություններ Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է

Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է

670
0

Հոկտեմբերի 5-ից Վանաձորում  մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների  վերապատրաստման դասընթացները:

Սքրինինգային հետազոտությունները սկսում ենք Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:

50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի,  Լեռնապատի և Շահումյանի  բուժամբուլատորիաներում,  հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը  հենց ձեր քաղաքում  է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում:

Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս  քաղաքներում, որի մասին լրացուցիչ կհայտնենք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ