Գլխավոր էջ Գլխավոր Սպասվում է հագուստի մինչև 50 տոկոսով թանկացում․ բողոքի ակցիա

Սպասվում է հագուստի մինչև 50 տոկոսով թանկացում․ բողոքի ակցիա

1112
0

Այսօրվանից մեծ տոնավաճառները փակվել են։ Հագուստ ու կոշիկ ներկրողները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե խթանում են տեղական արտադրությանը, բայց առևտրականները  համամիտ չեն․

«Դա այդպես չէ, նրանք խթանում են տեղական կարին միայն, կաշին, դերմանտինը, կոշիկի տակացուները, կտորը, աքսեսուարը, այդ բոլորը ներկրվում է Թուրքիայից ու Չինաստանից։ Տեղական արտադրողը իր աշխատողին 3000 դրամ է տալիս ու կարում են, մի քանի հոգու կարին խթանելու համար 40 հազար հոգու թողնում են առանց աշխատանք։ Գնորդը նախ պետք է հասկանա, որ սա իր վրա է ազդելու։ Տիկին Ներսիսյանին կխնդրեի մտնել Առինջ Մոլ, կամ այլ տոնավաճառներ ու տեսնի, արդյո՞ք 13 դոլարանոց կոստյումը 50 դոլարով վաճառվու՞մ է, մենք փաստերով կարող ենք ապացուցել, որ նման բան չկա»,-նշեց առևտրականներից մեկը։

Հավաքվածները նշում են, որ պատրաստվում են քայլերթի, բողոքի ակցիաների, կմտնեն շուկաներ ու խանութներ։

«Մենք նաև աշխատանք ունենք գնորդների հետ, որ հասկանան մատչելի մայկաները թանկանալու է։ 3000 դրամանոց հագուստը կդառնա մոտ 4500 դրամ, կամ 50 տոկոսից ավելի յուրաքանչյուր հագուստը կթանկանա։ Չենք կոտրվի, այնքան կսպասենք, մինչև լսեն մեզ ու հստակ բան ասեն»

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ